12:15  ,  25 հունիսի, 2024

Դեքլան Ռայս․ Եթե բավարար մարզավիճակում չլինեինք, չէինք հայտնվի հավաքականում

Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեքլան Ռայսը պատասխանել է քննադատություններին, որոնք Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը ստացել է Եվրո-2024-ի առաջին երկու տուրերից հետո։ Շատերի կարծիքով անգլիացի ֆուտբոլիստները ակումբային մրցաշրջանից հետո հոգնածության պատճառով չեն կարողանում առավելագույնը ցուցադրել Եվրո-2024-ում։

«Եթե բավարար մարզավիճակում չլինեինք, չէինք հայտնվի հավաքականում։ Մենք պետք է կարողանանք անցկացնել 7 հանդիպում Գերմանիայում։

Մեր կազմում կան լավ պատրաստված 26 խաղացողներ։ Նրանք ուժեղ են, արագ են եւ պատրաստ են գնալ մինչեւ վերջ։

Անհեթեթություն է կարծել, թե մենք հոգնած ենք։ Մարդիկ մտածում են, որ եթե ցածր պրեսինգի ենք դիմում, նշանակում է՝ հոգնածություն ունենք։ Բայց եթե չես կարող պայքարել 90 րոպե, ավելի լավ է ֆուտբոլիստ չդառնալ»,- Ռայսի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Առաջին երկու խաղերում Անգլիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթել էր Սերբիային, 0:0 հաշվով խաղացել Դանիայի հետ եւ 4 միավորով C խմբի առաջատարն է։

Հունիսի 25-ին Անգլիայի մրցակիցը կլինի Սլովենիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում