06:59  ,  25 հունիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Բրազիլիան չհաղթեց Կոստա Ռիկային, Կոլումբիան պարտության մատնեց Պարագվային

ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթում խմբային փուլի առաջին տուրի հանդիպումներն անցկացրին D խմբում ընդգրկված թիմերը։

Հյուսթոնում Կոլումբիան 2:1 հաշվով պարտության մատնեց Պարագվային։ 32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կոլումբիայի հավաքականի եւ Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» պաշտպան Դանիել Մունյոսը։ 10 րոպե անց Կոլումբիայի առավելությունը կրկնապատկեց «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Խեֆերսոն Լերման։

69-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց անգլիական «Բրայթոնի» հարձակվող Խուլիո Էնսիսոն։

Խմբի մյուս խաղում Բրազիլիայի հավաքականը Լոս Անջելեսում չկարողացավ հաղթել կոստառիկացիներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում