18:26  ,  24 հունիսի, 2024

ՊՍԺ-ն համաձայնության է հասել Կվարացխելիայի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն համաձայնության է հասել իտալական «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Փարիզյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր, տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով։

«Նապոլին» դեռ հավանություն չի տվել տրանսֆերին՝ պահանջելով 130 միլիոն եվրո։

«Նապոլին» պատրաստ է նոր պայմանագիր կնքել Կվարացխելիայի հետ՝ վճարելով տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ Այժմ նա ստանում է 1,5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում