Իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Կադիսիայում», հաղորդում է իսպանական Marca-ն։
34-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա Մադրիդի «Ռեալից» եւ կկնքի երկու տարվա պայմանագիր, որով կստանա 20 միլիոն եվրո։
Նաչո Ֆերնանդեսը «Ռեալի» սան է։ Նա ամբողջ կարիերան անցկացրել է Արքայական ակումբում՝ 364 խաղում խփելով 16 գոլ, կատարելով 10 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում