15:53  ,  24 հունիսի, 2024

Հայաստանը 8 մեդալ է նվաճել աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում (ֆոտո)

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը նվաճել է Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնության ոսկե մեդալը 5000 մետր վազքում:

Մկրտչյանը 1500 մետր վազքում ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր, հաղորդում է ԿԳՄՍ-ի կայքը:

Գոռ Հովակիմյանը հեռացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 7,59 մ արդյունքով:

Կանանց թիմի կազմում արծաթե մեդալակիր է դարձել Էլլադա Ալավերդյանը՝ հանդես գալով 800 մ վազքում:

Հեռացառկորդ Յանա Սարգսյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը (200 մ) և Միլենա Գրիգորյանը (400 մ) արժանացել են բրոնզե մեդալների:

Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև փոխանցավազքում: 8 երկրների թիմերի պայքարում Հայաստանի կանանց թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում ընդգրկված են եղել Գայանե Չիլոյանը, Մարիաննա Բաղյանը, Լիլիթ Հարությունյանը և Միլենա Գրիգորյանը:

Հայաստանի հավաքականը հունիսի 6-ից ուսումնամարզական հավաք է անցկացրել Փարիզում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում