14:03  ,  21 հունիսի, 2024

Մ-17 ԵԱ. Աշոտ Գասպարյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Գասպարյանը երկամարտի 288 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց 81 կգ քաշային կարգում:

Պոկում վարժությունում Գասպարյանը բարձրացրեց 129 կգ եւ արժանացավ այս վարժության փոքր բրոնզե մեդալի: Հրում վարժությունում ցույց տվեց 159 կգ արդյունք:

Ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորած պատանեկան հավաքականը Մ17 Եվրոպայի առաջնությունում նվաճել է 1 ոսկե, 5 բրոնզե մեդալ:

Պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը։ Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքել է 234 (107+127) եւ նվաճել երեք ոսկե մեդալ:

Տղաների հավաքականից երկամարտի բրոնզե մեդալակիրներ են դարձել Նարեկ Գրիգորյանը եւ Վոլոդյա Սարգսյանը:

67 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը երկամարտում գրանցել է  264 կգ արդյունք (119+145) կգ։  55 կգ քաշային Վոլոդյա Սարգսյանի երակամարտի արդյունքը 217 կգ է (95+122)։

Աղջիկների հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել Քրիստինե Բաբայանը (40 կգ) եւ  Մերի Միսակյանը (64 կգ):

Հայաստանի հավաքականի կազմում կպայքարեն նաեւ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Գրիգոր Ղազարյանը (96 կգ) եւ Հարություն Հովհաննիսյանը (102 կգ):

Աղջիկների պայքարին կմասնակցի նաեւ Նարե Առաքելյանը (+81 կգ):

Առաջնությունը կավարտվի հունիսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում