12:01  ,  21 հունիսի, 2024

Մ-17 ԵԱ. Մերի Միսակյանը եւ Քրիստինե Բաբայանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը եւս երկու բրոնզե մեդալներ է նվաճել Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում:

Աղջիկների հավաքականից Քրիստինե Բաբայանը 40 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել երկամարտի 103 կգ արդյունքով: Պոկում վարժությունում գրանցել է 46 կգ արդյունք, հրումում՝ 57 կգ: Արժանացել է նաեւ հրում վարժության փոքր բրոնզե մեդալի:

Բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ 64 կգ քաշային Մերի Միսակյանը: Հրում վարժությունում 106 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի:

Մ17 Եվրոպայի առաջնությունում ավելի վաղ ոսկե մեդալակիր էր դարձել 61կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը։ Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքել էր 234 (107+127):

Տղաների հավաքականից երկամարտի բրոնզե մեդալներ էին նվաճել Նարեկ Գրիգորյանը եւ Վոլոդյա Սարգսյանը:

67 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը երկամարտում գրանցել է  264 կգ արդյունք (119+145) կգ։  55 կգ քաշային Վոլոդյա Սարգսյանի երակամարտի արդյունքը 217 կգ է (95+122)։

Ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորած պատանեկան հավաքականի կազմում Մ17 Եվրոպայի առաջնությունում կպայքարեն նաեւ Աշոտ Գասպարյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Գրիգոր Ղազարյանը (96 կգ) եւ Հարություն Հովհաննիսյանը (102 կգ):

Աղջիկների պայքարում կմասնակցի նաեւ Նարե Առաքելյանը (+81 կգ):

Առաջնությունը կավարտվի հունիսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում