11:04  ,  21 հունիսի, 2024

Մբապեի դիրքում Նիդերլանդների դեմ խաղում հանդես կգա Ռաբիոն

Նիդերլանդների դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին («Ռեալ Մադրիդ») հարձակման ձախ թեւում կփոխարինի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն («Յուվենտուս»), հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Կիսապաշտպանությունում Ադրիեն Ռաբիոյի դիրքում կխաղա Օրելիեն Տչուամենին («Ռեալ Մադրիդ»)։ Կիսապաշտպանության կենտրոնում կլինի նաեւ Նգոլո Կանտեն («Ալ Իթիհադ»)։

Նիդերլանդներ - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Առաջին տուրում Ֆրանսիան 1:0 հաշվով հաղթել էր Ավստրիային, Մբապեն ստացել էր քթի վնասվածք։

 Նիդերլանդները 2:1 հաշվով պարտության էին մատնել լեհերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով