22:56  ,  20 հունիսի, 2024

Մբապեն փորձարկել է պաշտպանիչ դիմակը (ֆոտո)

Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») փորձարկել է պաշտպանիչ դիմակը, որը Ֆրանսիայի դրոշի գույներով է։

Մբապեն քթի վնասվածք էր ստացել Ավստրիայի դեմ Եվրո-2024-ի առաջին տուրի հանդիպման (1:0) վերջին րոպեներին եւ հոսպիտալացվել էր։ Վիրահատության անհրաժեշտություն չէր եղել։

Մբապեն հունիսի 20-ին մարզվել է Դիդիե Դեշամի գլխավորած թիմի հետ։

Նիդերլանդների դեմ երկրորդ տուրի հանդիպումը Ֆրանսիան կանցկացնի հունիսի 21-ին, Լեհաստանի դեմ՝ հունիսի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում