09:37  ,  20 հունիսի, 2024

Եվրո-2024. Օրվա հանդիպումները

Գերմանիայում ընթացող ֆուտբոլային Եվրո-2024-ում հունիսի 20-ին կշարունակվեն խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։

B խմբում կհանդիպեն առաջատարները՝ Իսպանիան ու Իտալիան։ Առաջին տուրում Իսպանիան 3:0 հաշվով հաղթել էր Խորվաթիային, Իտալիան 2:1 հաշվով պարտության էր մատնել Ալբանիային։

C խմբում առաջատար Անգլիան կմրցի Դանիայի, Սլովենիան՝ Սերբիայի հետ։

Առաջին տուրում Անգլիան 1:0 հաշվով հաղթել էր Սերբիային, Սլովենիան ու Դանիան խաղացել էին ոչ ոքի՝ 1:1:

Եվրո-2024, երկրորդ տուր

C խումբ

Սլովենիա - Սերբիա՝ 17:00 (Երեւանի ժամանակ)

Դանիա - Անգլիա՝ 20:00

B խումբ

Իսպանիա - Իտալիա՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում