00:52  ,  20 հունիսի, 2024

Եվրո-2024. Շոտլանդիա - Շվեյցարիա՝ 1:1 (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում հանդիպեցին A խմբում ընդգրկված Շոտլանդիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։

Քյոլնում տեղի ունեցած խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

13-րդ րոպեին Շոտլանդիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյի ուժեղ հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Շվեյցարիայի թիմի եւ անգլիական «Նյուքասլի» պաշտպան Ֆաբիան Շերը (տեսանյութ)։ Գոլը գրանցվեց Մաքթոմինեի անվան դիմաց։

26-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց շվեյցարացիների կիսապաշտպան, ամերիկյան «Չիկագո Ֆայրի» խաղացող Շերդան Շաքիրին (տեսանյութ

Շվեյցարիան 4 միավորով երկրորդն է, Շոտլանդիան ունի 1 միավոր եւ երրորդն է։ Խմբի առաջատարը Գերմանիան է, որը երկրորդ տուրում 2:0 հաշվով հաղթեց հունգարացիներին եւ 6 միավորով ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Առաջին տուրում Շոտլանդիան 1:5 հաշվով պարտվել էր Գերմանիային, Շվեյցարիան 3:1 հաշվով հաղթել է Հունգարիային։

Եվրո-2024, A խումբ, երկրորդ տուր

Շոտլանդիա - Շվեյցարիա՝ 1:1

Սքոթ Մաքթոմինեյ, 13 - Շերդան Շաքիրի, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում