21:53  ,  19 հունիսի, 2024

Եվրո-2024․ Գերմանիան տարավ երկրորդ հաղթանակը եւ փլեյ-օֆֆում է (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Գերմանիայի եւ Հունգարիայի հավաքականները, որոնք ընդգրկված են A խմբում։

Շտուտգարտում անցկացված խաղում 2:0 հաշվով հաղթեց գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը։

22-րդ րոպեին հունգարացիների դարպասը գրավեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (տեսանյութ

67-րդ րոպեին Գերմանիայի առավելությունը կրկնապատկեց կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը (տեսանյութ

Գերմանիան 6 միավորով խմբի առաջատարն է եւ առաջինն ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր, Հունգարիան երկու պարտություն է կրել եւ վերջինն է։

Այս խմբի երկրորդ տուրի մյուս խաղում կմրցեն Շոտլանդիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Եվրո-2024, A խումբ, երկրորդ տուր

Գերմանիա - Հունգարիա՝ 2:0

Ջամալ Մուսիալա, 22, Իլկայ Գյունդոգան, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում