21:53 19 հունիսի, 2024Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Գերմանիայի եւ Հունգարիայի հավաքականները, որոնք ընդգրկված են A խմբում։
Շտուտգարտում անցկացված խաղում 2:0 հաշվով հաղթեց գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը։
22-րդ րոպեին հունգարացիների դարպասը գրավեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (տեսանյութ)։
67-րդ րոպեին Գերմանիայի առավելությունը կրկնապատկեց կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը (տեսանյութ)։
Գերմանիան 6 միավորով խմբի առաջատարն է եւ առաջինն ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր, Հունգարիան երկու պարտություն է կրել եւ վերջինն է։
Այս խմբի երկրորդ տուրի մյուս խաղում կմրցեն Շոտլանդիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Եվրո-2024, A խումբ, երկրորդ տուր
Գերմանիա - Հունգարիա՝ 2:0
Ջամալ Մուսիալա, 22, Իլկայ Գյունդոգան, 67
Germany through to the round of 16 #EURO2024 | #GERHUN pic.twitter.com/29EdYWaeUF
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 19, 2024
Leader ©️@Vivo_GLOBAL | #EUROPOTM pic.twitter.com/eJSflJQE5B
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 19, 2024
Germany through to the round of 16#EURO2024 pic.twitter.com/tNgBkM4Myv
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 19, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.