18:57  ,  19 հունիսի, 2024

Եվրո-2024. Խորվաթիան ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին B խմբում ընդգրկված Խորվաթիայի եւ Ալբանիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

11-րդ րոպեին աչքի ընկավ Ալբանիայի հավաքականի եւ չեխական «Սպարտայի» կիսապաշտպան Քազիմ Լյաչին (տեսանյութ

74-րդ րոպեին խորվաթներից պատասխան գոլը խփեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը (տեսանյութ

2 րոպե անց սեփական դարպասը գրավեց ալբանացիների կիսապաշտպան, գերմանական «Դարմշտադտի» խաղացող Կլաուս Գյասուլան, որը շեղեց գնդակի ուղղությունը Խորվաթիայի հավաքականի եւ ավստրիական «Զալցբուրգի» կիսապաշտպան Լուկա Սուչիչի հարվածից հետո (տեսանյութ

Ավելացված 5-րդ րոպեին ալբանացիներին պարտությունից փրկեց Կլաուս Գյասուլայի գոլը (տեսանյութ

Առաջին տուրում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվել էր իսպանացիներին, Ալբանիան 1:2 հաշվով պարտվել էր իտալացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում