18:57 19 հունիսի, 2024Ֆուտբոլի Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին B խմբում ընդգրկված Խորվաթիայի եւ Ալբանիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
11-րդ րոպեին աչքի ընկավ Ալբանիայի հավաքականի եւ չեխական «Սպարտայի» կիսապաշտպան Քազիմ Լյաչին (տեսանյութ)։
Albania lead at half-time #EURO2024 | #CROALB pic.twitter.com/q7zWxUR5Dw
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 19, 2024
74-րդ րոպեին խորվաթներից պատասխան գոլը խփեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը (տեսանյութ)։
2 րոպե անց սեփական դարպասը գրավեց ալբանացիների կիսապաշտպան, գերմանական «Դարմշտադտի» խաղացող Կլաուս Գյասուլան, որը շեղեց գնդակի ուղղությունը Խորվաթիայի հավաքականի եւ ավստրիական «Զալցբուրգի» կիսապաշտպան Լուկա Սուչիչի հարվածից հետո (տեսանյութ)։
Ավելացված 5-րդ րոպեին ալբանացիներին պարտությունից փրկեց Կլաուս Գյասուլայի գոլը (տեսանյութ)։
Առաջին տուրում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվել էր իսպանացիներին, Ալբանիան 1:2 հաշվով պարտվել էր իտալացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.