Ֆուտբոլի Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին B խմբում ընդգրկված Խորվաթիայի եւ Ալբանիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
11-րդ րոպեին աչքի ընկավ Ալբանիայի հավաքականի եւ չեխական «Սպարտայի» կիսապաշտպան Քազիմ Լյաչին (տեսանյութ)։
Albania lead at half-time #EURO2024 | #CROALB pic.twitter.com/q7zWxUR5Dw
— UEFA EURO 2024 (@EURO2024) June 19, 2024
74-րդ րոպեին խորվաթներից պատասխան գոլը խփեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը (տեսանյութ)։
2 րոպե անց սեփական դարպասը գրավեց ալբանացիների կիսապաշտպան, գերմանական «Դարմշտադտի» խաղացող Կլաուս Գյասուլան, որը շեղեց գնդակի ուղղությունը Խորվաթիայի հավաքականի եւ ավստրիական «Զալցբուրգի» կիսապաշտպան Լուկա Սուչիչի հարվածից հետո (տեսանյութ)։
Ավելացված 5-րդ րոպեին ալբանացիներին պարտությունից փրկեց Կլաուս Գյասուլայի գոլը (տեսանյութ)։
Առաջին տուրում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվել էր իսպանացիներին, Ալբանիան 1:2 հաշվով պարտվել էր իտալացիներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում