Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի առաջին շրջանում մրցեցին ռուսաստանցիներ, աշխարհի 74-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն ու աշխարհի 36-րդ ռակետ, Անաստասիա Պոտապովան։
Հայ թենիսիստուհին պարտություն կրեց 4:6, 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 54 րոպե։
Բիրմինգեմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում