17:58  ,  10 հունիսի, 2024

Էլինա Ավանեսյանը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Էլինա Ավանեսյանը դիմել է ՀՀ քաղաքացիություն, անձնագիր ստանալու համար։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ գործադիր տնօրեն Գեւորգ  Կարամանուկյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ ռուսաստանցի թենիսիստուհին ներկայացնելու է Հայաստանը։

«Ֆեդերացիային հայտնի է այդ տեղեկությունը։ Գիտենք, որ Էլինան դիմել է Հայաստանի քաղաքացիություն, անձնագիր ստանալու համար։ Այլ պաշտոնական տեղեկություն այս պահին չկա»,- ասաց Գեւորգ Կարամանուկյանը։

21-ամյա Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում: Համաշխարհային դասակարգման աղյուսակում (WTA) այժմ 78-րդ տեղում է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով