13:09  ,  15 հունիսի, 2024

NBA. «Դալլաս Մավերիքսը» հաղթեց «Բոստոն Սելթիքսին» չորրորդ խաղում (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքում տեղի ունեցավ չորրորդ հանդիպումը։ «Դալլաս Մավերիքսը» տարավ առաջին հաղթանակը։ Դալլասում տեղի ունեցած խաղում «Բոստոն Սելթիքսը» երեք հաղթանակից հետո պարտվեց 84:122 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ «Դալլասի» խաղարկող Լուկա Դոնչիչը՝ 29 միավոր։ Նրա թիմակից Քայրի Իրվինգը վաստակեց 21 միավոր։

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 18-ին Բոստոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում