11:40  ,  7 հունիսի, 2024

NBA. «Բոստոնը» հաղթեց «Դալլասին» եզրափակիչի առաջին խաղում (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասսոցիացիայի փլեյ-օֆֆի եզրափակիչը հաղթանակով սկսեց «Բոստոն Սելթիքսը»։ Բոստոնում տեղի ունեցած խաղում նրանք «Դալլաս Մավերիքսին» հաղթեցին 107:89 հաշվով։ 

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Դալլասի» խաղարկով Լուկա Դոնչիչն էր, որը վաստակեց 30 միավոր, 10 անգամ հաղթող դուրս եկավ օղակից հետ եկած գնդակի համար պայքարում, կատարեց մեկ արդյունավետ փոխանցում։

Եզրափակիչ շարքի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով