09:44  ,  10 հունիսի, 2024

NBA. «Բոստոնը» եզրափակիչի երկրորդ խաղում էլ հաղթեց «Դալլասին»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքում տեղի ունեցավ երկրորդ հանդիպում։ «Բոստոն Սելթիքսը» տանը երկրորդ հաղթանակը տարավ «Դալլաս Մավերիքսի» նկատմամբ՝  105:98։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ «Դալլասի» խաղարկող Լուկա Դոնչիչը, որը վաստակեց 32 միավոր, 11 անգամ տիրեց վահանից հետ եկած գնդակին, կատարեց 11 արդյունավետ փոխանցում։

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին Դալլասում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով