18:27  ,  8 հունիսի, 2024

Իգա Շվյոնտեկը պաշտպանեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը

Աշխարհի առաջին ռակետ Իգան Շվյոնտեկը պաշտպանեց «Ռոլան Գարոսի» չեմպիոնական տիտղոսը։

Եզրափակիչում լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 15-րդ ռակետ, իտալացի Յասմին Պաոլինիի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

Իգա Շվյոնտեկը Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթել է նաեւ 2020, 2022 եւ 2023 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով