17:58 10 հունիսի, 2024Էլինա Ավանեսյանը դիմել է ՀՀ քաղաքացիություն, անձնագիր ստանալու համար։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ ռուսաստանցի թենիսիստուհին ներկայացնելու է Հայաստանը։
«Ֆեդերացիային հայտնի է այդ տեղեկությունը։ Գիտենք, որ Էլինան դիմել է Հայաստանի քաղաքացիություն, անձնագիր ստանալու համար։ Այլ պաշտոնական տեղեկություն այս պահին չկա»,- ասաց Գեւորգ Կարամանուկյանը։
21-ամյա Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում: Համաշխարհային դասակարգման աղյուսակում (WTA) այժմ 78-րդ տեղում է։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.