20:41  ,  6 հունիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Պաոլինին եզրափակիչում է

Աշխարհի 15-րդ ռակետ Յասմին Պաոլինին առաջին անգամ դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Իտալացի թենիսիստուհին կիսաեզրափակիչում 6:3, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 38-րդ ռակետ, 17-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեեւային։

Եզրափակիչում Պաոլինիի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:2, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով