Հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ.
«Խոր վշտով ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին, նրա երգարվեստի սիրահարներին եւ համայն հայությանը` մեծ հարազատի, մեծ երգչուհու եւ մեծ հայրենակցի վաղաժամ մահվան կապակցությամբ: Տիկին Ֆլորայի կորուստը ծանր է ոչ միայն հարազատների եւ մերձավորների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան եւ գնահատում այնպիսին, ինչպիսին կար` տաղանդավոր, նվիրված, հոգատար, կատակասեր, քնքուշ, բարի, ուժեղ…
Այլեւս մեզ հետ չէ հայ երգի աննման կատարողը, ստեղծագործական եռանդի, անկեղծ հայրենասիրության մարմնացումը, բայց մեզ հետ են եւ հավերժ են նրա երգերը, գործերը, սերը… Մխիթարություն եւ սփոփանք` բոլոր վշտացյալ սրտերին»,- նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ 2012 թ. ապրիլից Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի «Այլեւս երբեք» (Never Again) խորագիրը կրող նախագծին, որի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի