22:40  ,  29 մայիսի, 2024

Եվրո-2024․ Նիդերլանդների հավաքականի վերջնական կազմը

Ֆուտբոլի Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Եվրո-2024-ին։

Խմբային փուլում  Նիդերլանդների մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Ավստրիայի եւ Լեհաստանի թիմերը։

Դարպասապահներ․ Բարտ Վերբրյուգեն («Բրայթոն»), Մարկ Ֆլեկեն («Բրենթֆորդ»), Յուստին Բեյլո («Ֆեյենորդ»)։

Պաշտպաններ․ Մատեյս դե Լիգտ («Բավարիա»), Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»), Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի»), Ջերեմի Ֆրիմպոնգ («Բայեր»), Դեյլի Բլինդ («Ժիրոնա»), Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»), Լուտսխարել Գերտրյույդա («Ֆեյենորդ»), Դենզել Դյումֆրիս («Ինտեր»), Միկի վան դե Վեն («Տոտենհեմ»)։

Կիսապաշտպաններ․ Ժորժինյո Վեյնալդում («Ալ Իթիֆակ»), Կոդի Գակպո («Լիվերպուլ»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Խավի Սիմոնս («ՌԲ Լայպցիգ»), Իերդի Սխաուտեն (ՊՍՎ), Տեյանի Ռեյնդերս («Միլան»), Դոնիել Մալեն («Բորուսիա Դորտմունդ»), Տեն Կոպմեյներս («Ատալանտա»), Ստեւեն Բերգվեյն («Այաքս»), Ռայան Գրավենբերխ («Լիվերպուլ»), Յոեյ Վերման (ՊՍՎ)։

Հարձակվողներ․ Մեմֆիս Դեպայ («Աթլետիկո»), Վաուտ Վեգորստ («Հոֆենհայմ»), Բրայան Բրոբի («Այաքս»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում