14:08  ,  26 մայիսի, 2024

Հենրիխ Մխիթարյան․ Մարզչական դասընթացների կմասնակցեմ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչով է զբաղվելու ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո։

«Ես ցանկանում եմ սովորել խոհարարություն, ճանապարհորդել եւ լինել լավ մարզավիճակում։ Չեմ ցանկանում գիրանալ։

Ես մարզչական դասընթացների կմասնակցեմ, բայց դեռ չգիտեմ՝ կցանկանամ դառնալ մարզիչ, թե ոչ»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է La Stampa-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի նախկին ավագն «Ինտերի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում