13:05  ,  26 մայիսի, 2024

Հոկեյի ԱԱ․ Չեխիան ու Շվեյցարիան կվիճարկեն տիտղոսը (տեսանյութ)

Չեխիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում հայտնի է եզրափակիչի զույգը։ Մայիսի 26-ին տիտղոսը կվիճարկեն Չեխիայի եւ Շվեյցարիայի հավաքականները։

Կիսաեզրափակիչում չեխերը 7:3 հաշվով պարտության են մատնել Շվեդիայի թիմին։ Շվեյցարացիները հետխաղային բուլիտներով 3:2 հաշվով հաղթել են կանադացիներին։

Շվեդիան եւ Կանադան կմրցեն բրոնզե մեդալների համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում