11:10  ,  26 մայիսի, 2024

Տեն Հագը՝ Անգլիայի գավաթը նվաճելու մասին․ Դերբիներում հաղթանակները շատ ավելի կարեւոր են

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

«Բոլոր հաճոյախոսությունները պետք է ուղղվեն թիմին։ Մենք շատ լավ խաղացինք՝ մեր արժեքներին հավատարիմ։ Շատ ուժեղ խաղ ստացվեց մեր կողմից։ Մենք տեսնում էինք, թե ինչպես կարող ենք գերիշխել, երբ խաղացողներ ունեինք եզրերում։

Դերբիներում պայքարն ու հաղթանակները շատ ավելի կարեւոր են։ Մեր թիմը ցուցադրեց բնավորություն։ Ես հպարտ եմ։

«Մանչեսթեր Յունայթեդում» իմ ապագայի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։ Ոչինչ չգիտեմ։ Ես պատրաստում եւ զարգացնում եմ իմ թիմին։ Ինձ համար սա նախագիծ է։ Երբ եկա, այստեղ անկարգ վիճակ էր։ Հիմա շատ ավելի լավ է դրությունը»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 13-րդ անգամ է նվաճել Անգլիայի գավաթը՝ ստանալով Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում