20:17  ,  25 մայիսի, 2024

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Ռեալ Սոսիեդադից»՝ 2:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

«Աթլետիկոյից» աչքի ընկան բրազիլացի հարձակվող Սամուել Լինոն եւ մոզամբիկցի պաշտպան Ռեյնիլդու Մանդավան։

«Աթլետիկոն» 76 միավորով գրավեց չորրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։ «Ռեալ Սոսիեդադը» 60 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը եւ կխաղա Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)

Սամուել Լինո, 9, Ռեյնիլդու Մանդավա, 90+4

Հեռացում՝ Սաուլ Նյիգես («Աթլետիկո»), 90+2, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում