18:29  ,  25 մայիսի, 2024

Չավի․ Ոչ մի խնդիր չունեի ղեկավարության հետ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված իսպանացի Չավին մեկնաբանել է պաշտոնանկությունը՝ հերքելով լուրերը, թե կոնֆիլկտ ունի ակումբի նախագահ Ժոան Լապորտայի եւ մարզական տնօրեն Դեկուի հետ։

«Ոչ մի խնդիր չունեի ղեկավարության հետ։ Հեռանում եմ՝ ակումբի նախագահին եւ մարզական տնօրենին շնորհակալ։ Ես թիմային խաղացող եմ, ակումբի երկպագու եմ եւ պատրաստ եմ հարմարվել դժվարություններին։

Կցանկանայի ապագայում վերադառնալ, քանի որ «Բարսելոնան» իմ կյանքի ակումբն է։ Ես չեմ փակում վերադարձի դուռը, բայց որոշումներն ընդունում է ակումբը»,- Չավիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Չավին ձմռանը հայտարարել էր, որ հունիսին կլքի պաշտոնը, սակայն հետագայում ակումբի ղեկավարությունը նրան համոզել էր փոխել որոշումը։ Վերջին օրերին Չավին մի քանի առիթով հայտարարել էր, որ ծանր ֆինանսական վիճակի պատճառով ակումբը չի կարող ուժեղացնել կազմը եւ մրցակցել «Ռեալի» եւ այլ եվրոպական առաջատար ակումբների հետ։ Դրանից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշեց հեռացնել մասնագետին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում