14:22  ,  25 մայիսի, 2024

Գվարդիոլա․ Մենք «Յունայթեդից» ուժեղ ենք, բայց եզրափակիչում ամեն ինչ կարող է պատահել

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

«Շատերը կարծում են, որ մենք կհաղթենք եզրափակիչում, քանի որ «Յունայթեդին» գերազացել ենք 31 միավորով Պրեմիեր լիգայում։ Ես հասկանում եմ այդ կարիքը, բայց սա այլ մրցաշար է եւ ընդամենը մեկ խաղ է։ Թիմը կարող է հեռացում ունենալ, կարող են լինել անհաջող որոշումներ, սխալներ եւ պատություն։ Մենք գիտակցում ենք, որ կարող ենք պարտվել։

Ակնհայտ է եւ փաստ, որ երկար տարածության վրա մենք «Յունայթեդից» ուժեղ ենք, բայց եզրափակիչում ամեն ինչ կարող է պատահել։ Խաղացողները դա գիտեն եւ զգում են։

Հույս ունեմ, որ մենք պատրաստ ենք մցաշրջանի վերջին խաղին եւ կպաշտպանենք գավաթակրի տիտղոսը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում