13:12  ,  25 մայիսի, 2024

Եվրո-2024․ Թուրքիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հրապարակել է ընդլայնված կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ին։

Խմբային փուլում Թուրքիայի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Չեխիան եւ Վրաստանը։

Դարպասապահներ․ Ալթայ Բայինդիր («Մանչեսթեր Յունայթեդ»), Դողան Ալեմդար («Տրուա»), Մերտ Գյունոկ («Բեշիկթաշ»), Ուղուրջան Չաքիր («Տրաբզոնսպոր»)։

Պաշտպաններ․ Մերտ Մյուլդյուր («Ֆեներբահչե»), Զեկի Մեհմետ Չելիկ («Ռոմա»), Աբդուլքերիմ Բարդակչի («Գալաթասարայ»), Ահմետջան Քապլան («Այաքս»), Չաղլար Սյոյունջյու («Ֆեներբահչե»), Մերիհ Դեմիրալ («Ալ Ահլի»), Օզան Կաբակ («Հոֆենհայմ»), Սամետ Ակայդին («Պանատինաիկոս»), Ջենք Օզքաչար («Վալենսիա»), Ֆերդի Կադիօղլու («Ֆեներբահչե»)։

Կիսապաշտպաններ․ Բերատ Այբերկ Օզդեմիր («Տրաբզոնսպոր»), Ջան Ուզուն («Նյուրնբերգ»), Հական Չալհանօղլու («Ինտեր»), Իսմայիլ Յուքսեկ («Ֆեներբահչե »), Կաան Այհան («Գալաթասարայ»), Օկայ Յոկուշլու («Վեստ Բրոմվիչ»), Օրկուն Քյոկչյու («Բենֆիկա»), Սալիհ Օզջան («Բորուսիա Դորտմունդ»)։

Հարձակվողներ․ Աբդյուլքադիր Օմյուր («Հալ Սիթի»), Իրֆան Ջան Կահվեջի («Ֆեներբահչե»), Յունուս Ակգյուն («Լեսթեր Սիթի»), Քենան Յիլդիզ («Յուվենտուս»), Քերեմ Մուհամեդ Աքթյուրօղլու («Գալաթասարայ»), Օղուզ Այդին («Ալանյասպոր»), Արդա Գյուլեր («Ռեալ Մադրիդ»), Բարիշ Ալմեր Յիլմազ («Գալաթասարայ»), Բերտուգ Օզգյուր Յիլդիրիմ («Ռեն»), Ջենք Թոսուն («Բեշիկթաշ»), Էնես Ունալ («Բորնմուտ»), Սեմիհ Քիլիչսոյ («Բեշիկթաշ»), Յուսուֆ Յազիջի («Լիլ»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում