11:23  ,  25 մայիսի, 2024

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 10 տարվա պայմանագիր կնքել Գվարդիոլայի հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը Խոսեպ Գվարդիոլայի հետ եւ պատրաստ է նրա հետ կնքել 10 տարվա պայմանագիր, հաղորդում է Daily Mail-ը։

Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նա դեռ որոշում չունի ապագայի վերաբերյալ։

«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի ղեկավարությամբ վեց անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, անցած տարի առաջին անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Գվարդիոլան գլխավորել է նաեւ «Բարսելոնան» ու «Բավարիան»։ Երեք ակումբների հետ նա նվաճել է 38 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում