22:04  ,  24 մայիսի, 2024

Եվրո-2024. Ռումինիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդվարդ Յորդանեսկուն հրապարակել է ընդլայնված կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ին։ 28 խաղացողներից երկուսը դուրս կմնան։

Խմբային փուլում Ռումինիայի մրցակիցները կլինեն Բելգիայի, Սլովակիայի եւ Ուկրաինայի թիմերը։

Դարպասապահներ․ Հորացիու Մոլդովան («Աթլետիկո Մադրիդ»), Ֆլորին Նիցե («Գազիանտեպ»), Շտեֆան Տիրնովանու («Ստյաուա»), Ռեզվան Սավա («Կլուժ»)։

Պաշտպաններ․ Անդրեյ Ռացիու (Ռայո Վալիեկանո), Վասիլե Մոգոշ («Կլուժ»), Անդրեյ Բուրկե («Ալ Ուխդուդ»), Ռադու Դրեգուշին («Տոտենհեմ»), Ադրիան Ռուս («Պաֆոս»), Իոնուց Նեդելչարու («Պալերմո»), Բոգդան Ռակովիցան («Ռակուվ»), Նիկուշոր Բանկու («Ունիվերսիտատյա Կրայովա»)։

Կիսապաշտպաններ․ Դեյան Սորեսկու («Գազիանտեպ»), Նիկոլաե Ստանչու («Դամակ»), Մարիուս Մարին («Պիզա»), Ալեքսանդրու Չիկիլդեու («Կոնյասպոր»), Ռեզվան Մարին («Էմպոլի»), Կոնստանտին Գրամենի («Ֆարուլ»), Դարիուս Օլարու («Ստյաուա»), Ադրիան Շուտ («Ստյաուա»), Դենիս Ման («Պարմա»), Վալենտին Միխեիլե («Պարմա»), Իանիս Հաջի («Ալավես»), Ֆլորինել Կոման («Ստյաուա»)։

Հարձակվողներ․ Դենիս Դրեգուշ («Գազիանտեպ»), Գեորգե Պուշկաշ («Բարիա»), Դենիս Ալիբեկ («Ալ Մուայդար»), Դանիել Բիրլիջյա («Կլուժ»)։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում