23:11  ,  24 մայիսի, 2024

Տեն Հագը կհեռացվի Անգլիայի գավաթի եզրափակիչից հետո

«Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի Էրիկ տեն Հագին գլխավոր մարզիչի պաշտոնից կհեռացնի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, հաղորդում է The Guardian-ը։ Մայիսի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոսը կվիճարկի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում։

Հաղթանակի դեպքում էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» չի վերանայի Տեն Հագի պաշտոնանկության որոշումը։

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Գարեթ Սաութգեյթի, Գրեմ Փոթերի, Ռուբեն Ամորիմի, Թոմաս Տուխելի, Մաուրիսիո Պոչետինոյի, Կիրան Մաքենայի եւ Թոմաս Ֆրանկի թեկնածությունները։

Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022թ․ հուլիսից։ Անգլիայի ավարտված առաջնությունում մանչեսթերյան թիմը 60 միավորով գրավեց 8-րդ տեղը՝ իր վատագույն տեղը Պրեմիեր լիգայի պատմության մեջ  (1992 թվականից)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում