20:05  ,  24 մայիսի, 2024

World Challenge Cup․ Էրիկ Բաղդասարյանը եզրափակիչում է

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում հենացատկի եզրափակիչ է դուրս եկալ Հայաստանի ներկայացուցիչ, զուգափայտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը, որը վաստակել է 13,700 միավոր։

Ավելի վաղ որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին նաեւ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Արթուր Թովմասյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում է:

Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը օղակների վարժության եզրափակիչում են:

World Challenge Cup-ը կավարտվի մայիսի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում