18:36  ,  24 մայիսի, 2024

«Բորուսիայի» 519 աշխատակից ակումբի հաշվին կմեկնի Լոնդոն՝ ՉԼ-ի եզրափակիչին

Դորտմունդի «Բորուսիայի» բոլոր աշխատակիցները ներկա կլինեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։

519 աշխատակիցներ՝ խոհարարներից, հավաքարարներից մինչեւ երիտասարդական թիմի մարզիչներ եւ խաղացողներ, ակումբի հաշվին կմեկնեն Լոնդոն։

«Բորուսիան» կվճարի հանդիպման տոմսերի, ավիատոմսերի, գիշերակացի եւ սննդի համար, հաղորդում է Bild-ը։

«Բորուսիան» ունի եզրափակիչ հանդիպման 25 հազար տոմս իրացնելու իրավունք։ Ակումբը ստացել է 400 հազար հարցում։

«Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում