17:03  ,  24 մայիսի, 2024

Փարիզի Խաղերից հետո ՄՕԿ-ը կզրկվի խոշորագույն հովանավորից

Ճապոնական «Տոյոտա» ավտոարտադրող ընկերությունը 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերից հետո կդադարեցնի համագործակցություն Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, որի խոշորագույն հովանավորն է, հաղորդում է Kyodo-ը։

«Տոյոտան» ՄՕԿ-ի գործընկեր է 2015 թվականից։ Այս տարի ավարտվող պայմանագրով ՄՕԿ-ը ընկերությունից ստացել է 640 միլիոն դոլար։

«Տոյոտան» ցանկացել է շարունակել Պարալիմպիկ խաղեր հովանավորումը, սակայն ՄՕԿ-ը չի ընդունել մասնակի համագործակցության տարբերակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում