14:50  ,  24 մայիսի, 2024

«Ռեալը» Տոնի Կրոսին փոխարինողի 2 թեկնածություն ունի

Մադրիդի «Ռեալը» փոխարինող է փնտրում գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսին եւ դիտարկում է երկու թեկնածություն։ Ամռանն Արքայական ակումբը կբանակցի Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի հետ, հաղորդում է իսպանական AS-ը։

Տոնի Կրոսի պայմանագիրը «Ռեալի» հետ կավարտվի հունիսի 30-ին։ Նա հայտարարել է, որ Եվրո-2024-ից հետո կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։

Աշխարհի չեմպիոն Տոնի Կրոսը «Ռեալում» է հանդես գալիս 2014 թվականից՝ 463 խաղում խփելով 28 գոլ, կատարելով 98 գոլային փոխանցում։

Արքայական թիմի հետ նա դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, աշխարհի հնգակի ակումբային չեմպիոն, Իսպանիայի քառակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Իսպանիայի գավաթը։

Transfermarkt-ը Տոնի Կրոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում