11:36  ,  24 մայիսի, 2024

Լուկաս Սելարայանի հաղթական գոլը (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության նախավերջին տուրում «Ալ Ֆատեհը» սեփական խաղադաշտում մրցել է «Ալ Հազմի» հետ եւ առավելության է հասել 2:1 հաշվով։

Դաշտի տերերի հաղթական գոլը 40-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (տեսանյութ), որն ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 8-ի։

«Ալ Ֆատեհը» 33 խաղում վաստակել է 45 միավոր եւ 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում