15:22  ,  24 մայիսի, 2024

«Բայերում» վստահ են, որ Խաբի Ալոնսոն հաջորդ տարի կգլխավորի «Ռեալը»

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերում» վստահ են, որ թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն 2025թ․ ամռանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի իտալացի Կառլո Անչելոտիին, հաղորդում է Relevo-ն։

Անչելոտիի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, սակայն արդեն հաջորդ ամռանը «Ռեալը» պատրաստ է հրավիրել Խաբի Ալոնսոյին, որի ղեկավարությամբ «Բայերն» առաջին անգամ նվաճել է Բունդեսլիգայի տիտղոսը՝ չկրելով ոչ մի պարտություն։

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Բայերը» 0:3 հաշվով պարտվեց իտալական «Ատալանտային»։ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բայերը» մայիսի 25-ին կմրցի «Կայզերսլաուտերնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում