00:54  ,  24 մայիսի, 2024

«Ֆիորենտինան» հաղթեց «Կալյարիին» եւ ապահովեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին տուրի մեկնարկային խաղում «Կալյարին» ընդունեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

Հյուրերը հաղթական գոլը խփեցին ավելացված 12-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի շնորհիվ։

«Ֆիորենտինան» 57 միավորով ապահովեց 8-րդ տեղը, որը տալիս է Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։ «Կալյարին» 36 միավորով 15-րդն է։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Կալյարի» - «Ֆիորենտինա»՝ 2:3 

Ալեսանդրո Դեյոլա, 64, Քինգսթոն Մուտանդվա, 85 - Ջակոմո Բոնավենտուրա, 39, Նիկոլաս Գոնսալես, 89, Արթուր Մելո, 90+12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում