21:24  ,  25 հունիսի, 2024

Ռոնալդուն՝ Նաչոյին․ Դու «Ռեալի» մեծագույն պատմության հերոսներից մեկն ես

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած մեկնաբանությամբ արձագանքել է Մադրիդի «Ռեալից» 34-ամյա պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հեռանալու մասին լուրին։

«Դու «Ռեալի» մեծագույն պատմության հերոսներից մեկն ես։ Հպարտացի՛ր քո նվաճումներով, Նաչո»,- գրել է Ռոնալդուն իսպանացի ֆուտբոլիստի գրառման մեկնաբանություններում։

Նաչո Ֆերնանդեսը «Ռեալի» սան է, 10 տարեկանից ամբողջ կարիերան անցկացրել է Արքայական ակումբում՝ գլխավոր թիմի հետ մասնակցելով 364 հանդիպման, խփելով 16 գոլ, կատարելով 10 գոլային փոխանցում։

26 տիտղոսով Նաչո Ֆերնանդեսը «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է, 6 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Սպասվում է, որ Նաչո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Կադիսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում