«Ատալանտան» նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը, Լուկմանը 3 գոլ խփեց «Բայերին» (տեսանյութ)

00:52   23 մայիսի, 2024

Բերգամոյի «Ատալանտան» առաջին եվրոպական տիտղոսը նվաճեց։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակիչում իտալական թիմը մրցեց Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» հետ։

Առաջին խաղակեսում իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը, որն աչքի ընկավ 12-րդ (տեսանյութ) եւ 26-րդ րոպեներին (տեսանյութ)։ 75-րդ րոպեին Լուկմանը նաեւ հեթ-տրիկ ձեւակերպեց (տեսանյութ)։

1963թ․ Իտալիայի գավաթից հետո «Ատալանտան» երկրորդ տիտղոսը նվաճեց։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ

«Ատալանտա» - «Բայեր»՝ 3:0

Ադեմոլա Լուկման, 12, 26, 75



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.