Ռուսական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրը մեկնարկեց Նիժնի Նովգորոդում, որտեղ «Վոլգան» հյուրընկալել էր Մոսկվայի «Սպարտակին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Խաղի 13-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դմիտրի Կոմբարովը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Սպարտակին», սակայն առաջին խաղակեսի վերջնամասում ռուս հարձակվող Ալեքսանդր Սալուգինը խփեց «Վոլգայի» պատասխան գնդակը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի անունը բացակայում էր «Վոլգայի» հայտացուցակից: Սարկիսովը դեռ լիովին չի վերականգնվել սրունքաթաթային հոդի վնասվածքից:
«Սպարտակը» 29 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Վոլգան» 12 միավորով 14-րդն է:
Ռուսաստանի առաջնություն. 16-րդ տուր
«Վոլգա» - «Սպարտակ»՝ 1:1
Ալեքսանդր Սալուգին, 45 – Դմիտրի Կոմբարով, 13
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի