Դմիտրի Կոմբարովի գեղեցիկ գոլը հաղթական չէր

15:28   17 նոյեմբերի, 2012

Ռուսական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրը մեկնարկեց Նիժնի Նովգորոդում, որտեղ «Վոլգան» հյուրընկալել էր Մոսկվայի «Սպարտակին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղի 13-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դմիտրի Կոմբարովը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Սպարտակին», սակայն առաջին խաղակեսի վերջնամասում ռուս հարձակվող Ալեքսանդր Սալուգինը խփեց «Վոլգայի» պատասխան գնդակը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի անունը բացակայում էր «Վոլգայի» հայտացուցակից: Սարկիսովը դեռ լիովին չի վերականգնվել սրունքաթաթային հոդի վնասվածքից:

«Սպարտակը» 29 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Վոլգան» 12 միավորով 14-րդն է:

Ռուսաստանի առաջնություն. 16-րդ տուր 

«Վոլգա» - «Սպարտակ»՝ 1:1

Ալեքսանդր Սալուգին, 45 – Դմիտրի Կոմբարով, 13



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.