Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականն ԱՄՆ-ում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց Էկվադորի թիմի հետ։
Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
Երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին (տեսանյութ)։
Ավելացված չորրորդ րոպեին աչքի ընկավ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան։
Նախորդ ընկերական խաղում իտալացիներն ԱՄՆ-ում 2:1 հաշվով պարտության էին մատնել Վենեսուելային։
Հաջորդ ընկերական հանդիպումներն Իտալիայի հավաքականը կանցկացնի Եվրո-2024-ի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։ Հունիսի 4-ին Իտալիայի մրցակիցը կլինի Թուրքիան, հունիսի 9-ին՝ Բոսնիա եւ Հերցեգովինան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:43 , 30 օգոստոսի 
23:49 , 29 օգոստոսի
23:13 , 29 օգոստոսի
22:28 , 29 օգոստոսի 
22:17 , 29 օգոստոսի
19:57 , 29 օգոստոսի 
19:26 , 29 օգոստոսի 
17:56 , 29 օգոստոսի
17:42 , 29 օգոստոսի 
12:08 , 29 օգոստոսի