02:01 25 մարտի, 2024Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականն ԱՄՆ-ում տեղի ունեցած ընկերական խաղում մրցեց Էկվադորի թիմի հետ։
Լուչանո Սպալետիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
Երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին (տեսանյութ)։
Ավելացված չորրորդ րոպեին աչքի ընկավ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան։
Նախորդ ընկերական խաղում իտալացիներն ԱՄՆ-ում 2:1 հաշվով պարտության էին մատնել Վենեսուելային։
Հաջորդ ընկերական հանդիպումներն Իտալիայի հավաքականը կանցկացնի Եվրո-2024-ի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։ Հունիսի 4-ին Իտալիայի մրցակիցը կլինի Թուրքիան, հունիսի 9-ին՝ Բոսնիա եւ Հերցեգովինան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.