21:54  ,  15 մարտի, 2024

Հայաստանի հավաքականում Նաիր Տիկնիզյանին կփոխարինի Էդգար Գրիգորյանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանին առաջիկա երկու ընկերական հանդիպումներում կփոխարինի «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Նաիր Տիկնիզյանը վնասվածք է ստացել  Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։ «Լոկոմոտիվը» հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր «Բալտիկային»՝ 6:7:

Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Արդեն երրորդ րոպեին հանդիպմանը հաշիվը բացել էր Նաիր Տիկնիզյանը։ 60-րդ րոպեին նա վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոսովոյի եւ Չեխիայի հավաքականների հետ։

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»

Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)

Անդրե Կալիսիր- «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Հովհաննես Համբարձումյան - «Նոա»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրանյան – «Նոա»

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը ընկերական հանդիպումներին մարտի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: 

Հայաստանի հավաքականը Կոսովոյի թիմին կընդունի մարտի 22-ին, Չեխիայի հավաքականին կհյուրընկալվի մարտի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում